Հայաստանի մասնակցին կընտրի հանդիսատեսը․ մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը

Մանրամասներ
լադանիվա

«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակցին կկարողանա ընտրել հանդիսատեսը։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

«Առաջին ալիքը մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը։ Այս տարի դուք ոչ միայն ընտրողն եք, այլև գուցե հենց մասնակիցը: «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը այն հարթակն է, որտեղ դուք կարող եք լսելի դարձնել ձեր ձայնն ամբողջ աշխարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մրցույթին կարող են մասնակցել 2025 թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք՝ ներկայացնելով նախկինում երբևէ չհրապարակված և չհնչած մրցութային երգի վերջնական տարբերակ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք և լրացնել առցանց հայտը: Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2025»-ն անցկացվելու է Շվեյցարիայի Բազել քաղաքում։

2024-ին երգի մրցույթում հաղթող էր ճանաչվել Շվեյցարիայի պատվիրակ Նեմոն «The Code» երգով։