ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումն առանցքային խնդիր է․ Միշուստին

Մանրամասներ
միշուստին

«ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումն առանցքային խնդիր է»։

Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Աշխաբադում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։

«Առանցքային խնդիր ենք համարում տնտեսական կապերի խորացումը, առաջին հերթին պարենային, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի, լոգիստիկայի, էկոլոգիայի, նորարարությունների, թվայնացման ոլորտներում։

Գլխավոր նպատակը մեր քաղաքացիների կենսամակարդակի որակական բարձրացումն է։

Միայն ջանքերը միավորելով` մենք կկարողանանք արդյունավետ դիմակայել առաջացող մարտահրավերներին, այդ թվում՝ պրոտեկցիոնիզմին, անբարեխիղճ մրցակցությանն ու պատժամիջոցային քաղաքականությանը»,-ասել է Ռուսաստանի վարչապետը։