«1976 թվականի քարտեզը չի արտացոլում ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանը»․ քաղաքագետ

Մանրամասներ
նիկոլ

«1976 թվականի քարտեզը չի արտացոլում ԽՍՀՄ փլուզման պահին ՀԽՍՀ և ԱԽՍՀ 1988-ից հետո գոյություն ունեցող սահմանը»,-168-ի եթերում ասել է քաղաքագետ, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։

«Իշխանությունները ստում են, որ 1988 թվականին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև ստորագրված արձանագրությունները վավեր չեն, որովհետև չեն հաստատվել Մոսկվայում։ Այնինչ ստեղծվել էր հանձնաժողով, որը 1984-87 թվականներին ավարտել էր աշխատանքները և տեղադրել սահմանային նշաններ։

Այդ աշխատանքներով չեն վերականգնել միայն 69 թվականի սահմանը, կատարել են բազմաթիվ ճշտումներ և փոխանակումներ, որոնք կատարվել են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համաձայնությամբ։ Սահմանակից տարածքների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, և 1988 թվականի հունվարի արձանագրությունը փաստել է, որ կատարվել են այդ աշխատանքները։

Այս փաստաթղթերը վերջնական են և ուժի մեջ են մտել»,-ասել է քաղաքագետը։