Ֆրանսիայում փետրվարին գրանցվել է ջերմաստիճանի նոր ռեկորդ: Մասնավորապես, ինչպես գրում է Life.ru-ն, Ֆրանսիայի քաղաքներից մեկում ջերմաստիճանը հասել է 28 աստիճանի:
Թեև Փարիզում ավելի սառն է, սակայն փետրվարի վերջին նման տաք եղանակ երկրում երբեք չի գրանցվել: Meteo-France գործակալությունը հայտնել է, որ Ֆրանսիայում փետրվարի վերջին օրը օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում դարձել է ամենաշոգը:
Օդերևութաբանները նշել են, որ երկրում միջին ջերմաստիճանը հասել է 21.3 աստիճանի՝ ըստ Ցելսուսի սանդղակի:
Նշվում է, որ այս եղանակը գերազանցել է 1960-ի փետրվարի 28-ին գրանցված ռեկորդը։ Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը միջինում եղել է +20.2 աստիճան:
Փարիզում արդեն 10 օր է ջերմաստիճանը +15-ից չի նվազում։ Փետրվարի վերջին օդերևութաբանները երբեք նման եղանակ չեն գրանցել, իսկ ջերմաստիճանը սկսել են չափել 1873-ից։
Աղբյուր` Panorama.am
0Comments