ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր կհայտարարի Կիևին գրեթե 2 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։
Դրանում կներառվեն նաև «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգերը։
Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով լրագրողների համար հատուկ առցանց ճեպազրույցում, որը նվիրված էր դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոն կատարելիք այցին։
0Comments