Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա եւս մեկ տարի, հաղորդում է նորվեգական TV-2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր տվյալները։
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեն TV-2-ին ասել է, որ կաջակցի ՆԱՏՕ-ում Սթոլթենբերգի մանդատի երկարաձգմանը, եթե նման որոշում կայացվի։ Վարչապետի խոսքով՝ ինքը հարցը քննարկել է գլխավոր քարտուղարի հետ եւ հայտնել իր աջակցության մասին։
Բացի այդ, ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ Financial Times-ին հայտնել են, որ իրենք տեսնում են աճող աջակցություն Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է. «Մենք կարծում ենք, որ Յենս Սթոլթենբերգը ֆանտաստիկ աշխատանք է կատարում եւ վճռորոշ դեր ունի ՆԱՏՕ-ում»:
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի կարծիքով՝ փոթորկի ժամանակ կապիտանին փոխելը հեշտ գործ չէ, եւ լիազորությունների երկարաձգումը ճիշտ է։
0Comments