Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի մայրաքաղաքի կլինիկաներից մեկում է, տեղեկացրել է մեդիամենեջեր Ալեքսանդր Ակսյուտիցը՝ հղում կատարելով աղբյուրին, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նա սրտի համալիր հետազոտություն է անցնում։ Բուժանձնակազմն ասում է, որ, հնարավոր է, վիրաբուժական միջամտության հարկ լինի»,- գրել է նա սոցիալական ցանցում։
Նազարբաեւի, որն այժմ 82 տարեկան է, առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկություն չկա։
0Comments