ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»

Մանրամասներ
նիկոլ հապկ

Ամերիկյան հեղինակավոր «The American Conservative» պարբերականի գլխավոր խմբագիր Ջեյմս Կարդենը ուշագրավ հոդված է թողարկել, որում ապացուցում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավոր կարող է լինել միայն ՌԴ-ն և գուցե նաև Իրանը, իսկ Վաշինգտոնը, ըստ Կարդենի, պետք է դադարի խաղեր խաղալ Հարավային Կովկասում, փոխանցում է Lurer.com-ը: Անդրադառնալով Բրյուսելյան հանիպմանը՝ հոդվածագիրը նշում է․ «Հայ հանրության մեծամասնության մոտ տարածված կարծիքն այն է, որ այս 270 միլիոն եվրոն շատ նման է Հուդա Իսկարիովտացու երեսուն արծաթին։ Սա այն գինն էր, որը Փաշինյանը վճարեց Հայաստանին դավաճանելու, Արցախը լքելու և երկիրը Ադրբեջանի և Թուրքիայի անվտանգության լուրջ սպառնալիքներին ենթարկելու համար։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սա Ռուսաստանին Կովկասից մեկընդմիշտ դուրս մղելու միանգամայն ակնհայտ փորձ է»: Կարդենը նաև ավելացնում է․  «Ինչպես պարզ դարձավ, ԱՄՆ ազգային անվտանգության բյուրոկրատիան գիտի միայն, թե ինչպես խաղալ զրոյական գումարով խաղ, և նրանք և նրանց քաղաքական աջակիցները, կարծես թե, չեն կարողանում և չեն ցանկանում պատկերացնել մի աշխարհ, որտեղ Իրանն ու Ռուսաստանը հիմնական չարագործները չեն: Փաստը մնում է փաստ, որքան էլ դա տհաճ լինի Վաշինգտոնի իսթեբլիշմենթի համար, որ Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են»։

Շաբաթներ առաջ էլ հեղիկանավոր «FITCH» գործակալությունն էր հանդես եկել վերլուծությամբ, որտեղ նշվում էր, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման գործում առաջիկայում էական փոփոխություններ չի ակնկալվում։ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, արձանագրում է գործակալությունը։ Չնայած Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարվածությանը` փոխադարձ առևտուրը նորանոր ռեկորդներ է գրանցում։ 2023-ի առաջին տասն ամիսներին երկրների առևտրաշրջանությունն անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։ «Fitch»-ն այս տեսակետը հայտնել է Հայաստանի վերաբերյալ հերթական թարմացման շրջանակում: Գործակալությունը Հայաստանի վարկանիշն անփոփոխ է թողել: Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտահանման ավելի քան 47%-ը և ներմուծման ավելի քան 31%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալն արդեն 2 մլրդ դոլար է։

Ինչպես տեսնում ենք՝ հենց արևմտյան հեղինակավոր պարբերականներն ու վերլուծական, ուղեղային կենտրոններն են փաստում, որ Հայաստանի տնտեսության և անվտանգության ապահովման հարցում ՌԴ-ին այս պահին որևէ այլընտրանք չկա, իսկ Վաշինգտոնը Հայաստանի հետ հարաբերություններում ընդամենը մեկ նպատակ է հետապնդում՝ Երևանի ձեռքերով ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելը, ինչը միանգամայն բխում է Արևմուտքի, սակայն ոչ Հայաստանի կենսական շահերից: