«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված էր նաև Թուրքիայի դեմ․ Թուրք գործիչ

Մանրամասներ
կրոկուս

Մոսկվայի շրջանի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի դեմ, քանի որ «Անկարան և Մոսկվան ատլանտյան իմպերիալիզմի դեմ պայքարի առաջնագծում են»,- «ՌԻԱ Նովոստի»-ին է հայտարարել թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը։

«Առաջին հերթին մեր ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին։ Մոսկվայի ահաբեկչությունը՝ ուղղված ռուսական պետության և ժողովրդի դեմ, հարձակում է նաև Թուրքիայի վրա։ Այսօր Թուրքիան և Ռուսաստանը մարդկության առաջատար երկրներն են ատլանտյան իմպերիալիզմի դեմ պայքարում»,- ասել է Փերինչեքը։

Ըստ նրա, «այս արարքը խիստ տարբերվում է մյուսներից»։

«Դա բացում է աշխարհում նոր գործընթացի վրայի վարագույրը: Մենք բախվել ենք  շատ լուրջ փորձի, որը նախանշում է գալիք օրերը։ Մոսկվայի ահաբեկչությունը կազմակերպած ուժը գիտի, թե ինչ գործընթացներ է հրահրում։ Այս գործընթացները շատ հեռու են ահաբեկչական կազմակերպության շրջանակներից»,- ասել է թուրք քաղաքական գործիչը։