Լեռնային Ղարաբաղը պետք է «զինաթափել»․ Ալիևի օգնական

Մանրամասներ
հաջիև

Ադրբեջանի իշխանությունները անհամբերության նշաններ են ցույց տալիս և հայտարարում են Լեռնային Ղարաբաղի «զինաթափման» անհրաժեշտության մասին։

«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության կողմից մատակարարվող ցորենի ալյուրի մերժումն իր ծագման պատճառով (Ադրբեջան) ռասիզմի դրսեւորում է, որին աջակցում է անօրինական խամաճիկային ռեժիմը։

Ադրբեջանն այլեւս չի կարող հանդուրժել իր տարածքում «գորշ» չվերահսկվող գոտու առկայությունը: Անօրինական ռեժիմը պետք է ցրվի և զինաթափվի»,- X (Twitter) սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը (մեջբերում Trend):