2023 թվականին առաջին 9 ամսում Հայաստանի առաջատար ներդրողը դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունները, երկրորդը Լյուքսեմբուրգն է, երրորդը՝ Ռուսաստանը։ |
Այս մասին օրեր առաջ Հանրայինի եթերում հայտնել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Արձագանքելով՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է․
«Արմեն Գրիգորյանը ո՞նց կարա ճիշտ թիվ ասի, նա ի՞նչ ա հասկանում։ Նախ, ՀՀ օրենքը չի ասում՝ ի՞նչ բան ա ներդրում։ Օտարերկրյա ֆիրման եկել, ստեղ աշխատավարձ ա տալիս, էտի ներդրում ա, թե՞ չէ, շրջանառու միջոցների համալրումը ներդրում ա, թե՞ չէ, չի ասում մեր օրենքը։
Բա ո՞վ ա Արմեն Գրիգորյանը՝ անգրագետը, որ նստում, տենց բան ա, ասում։ Նա սաղ օրը ռուսներին ա քրֆում՝ մեզ թշնամացնելով։
Էմիրաթներից եկած փողի մեծ մասը ռուսական փողն ա։ Մի ժամանակ մեր ներդրումների մեջ առաջին տեղում Կիպրոսն էր, բայց մենք գիտեինք, որ ռուսական փողն ընդեղից ա գալիս։
Ինքը պատվեր ա կատարում՝ Արևմուտքի պատվերը»,- հայտարարել է Բագրատյանը։
0Comments