Իրանն Ադրբեջանին առնչվող երեք պայման է առաջ քաշել. Բալասանյան

Մանրամասներ
ալիև իրան իսրայել

Իսրայելի վրա հրթիռային հարձակմանը մենք ականատես չենք լինի, քանի որ խաղադրույքները շատ մեծ են։ Միևնույն ժամանակ Թեհրանը սակարկում է, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» օրակարգից հանելն այս սակարկության արդյունքներից մեկն էր։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը։

Նա ենթադրել է, որ դա այն պայմաններից մեկն է, որ Իրանը հակահարված չտա Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո։ Նրա համոզմամբ՝ մյուս պայմանն էլ Ադրբեջանից իսրայելական ռազմակայանների դուրսբերումն է։

«Դրանից հետո Իսրայելը իր զինվորականներին կոչ արեց լքել Ադրբեջանը և Վրաստանը։

Մեկ այլ պայման կարող է լինել իսրայելական զենքի դուրսբերումն Ադրբեջանից։ Ավելին, եթե այդ զենքը գներ Ադրբեջանը, Իսրայելն իրավունք չէր ունենա դրանք հետ պահանջել։ Դա վկայում է նրա մասին, որ Ադրբեջանին այդ զենքերը տրամադրվել են միաժամանակ Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունների համար։

Հաշվի առնելով, որ այդ զենքերը, ամենայն հավանականությամբ, կիրառվել են Հայաստանի դեմ, Երևանը պետք է պարզի՝ կոնկրետ ինչ զենք է նվիրել Իսրայելն Ադրբեջանին և Հայաստանի համար ինչ սպառնալիք է այն ներկայացնում»,- հավելել է Բալասանյանը։