ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կնոջ ներում շնորհելու մասին, այդ թվում՝ նրանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը, հայտնում է Կրեմլի կայքը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կնոջ ներում շնորհելու մասին։ Ներման մասին որոշում կայացնելիս պետության ղեկավարն առաջնորդվել է մարդասիրության սկզբունքներով։
Առաջին հերթին ներում է շնորհվել անչափահաս երեխաներ ունեցող կանանց, հղիներին, ինչպես նաև այն կանանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողության»,- ասված է հաղորդագրությունում։
0Comments