Ադրբեջանի ընդդիմությունը մարտի 2-ին բողոքի ակցիա կանցկացնի

Ակցիայի կարգախոսները կլինեն՝ ազատություն քաղբանտարկյալներին, օֆշորներ դուրս բերած միջոցների վերադարձ երկիր, բնակչության վարկային պարտքերի խնդրի լուծումը, որն առաջացել է 2015 թվականի դեւալվացիայի պատճառով

Ադրբեջանի ընդդիմությունն՝ ի դեմս Դեմոկրատական ուժերի Ազգային խորհրդի հայտարարել է մարտի 2-ին հերթական բողոքի ակցիայի անցկացման մասին: Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել «Մեսխուլ» մարզադաշտում հաջորդ շաբաթ ՝ 15:00-ից մինչեւ 17:00-ն:

Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության  առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ ակցիայի կարգախոսները կլինեն՝ ազատություն քաղբանտարկյալներին, օֆշորներ դուրս բերած միջոցների վերադարձ երկիր, բնակչության վարկային պարտքերի խնդրի լուծումը, որն առաջացել է 2015 թվականի դեւալվացիայի պատճառով:

Նշենք, որ հունվարի 19-ին Դեմոկրատական ուժերի Ազգային խորհրդը վերջին 6 տարվա ընթացքունմ ամենազանգվածային հանրահավաքն էր անցկացրել: Դրանից հետո հունվարի 26-ին եւ փետրվարի 23-ին նշանակված հանրահավաքները չէին թույլատրվել իշխանությունների կողմից: