Հայաստանը մտահոգված է, որ հնարավոր է կրկին պայմանավորված էսկալացիա լինի: Այդ մասին այսօր՝ փետրվարի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու: Ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
0Comments