ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը 19-րդ դարում ներում է շնորհել Բայդենի նախապապին

Մանրամասներ
ամն

1864 թվականի մարտի 21-ի երեկոյան Վիրջինիա նահանգի Բևերլի Ֆորդի մոտ ծեծկռտուք է սկսվել Մոզես Ռոբինեթի (ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենի հորական նախապապը) և Ջոն Ջ.Ալեքսանդրի միջև։

Ռոբինետը աշխատանքի է ընդունվել որպես քաղաքացիական անասնաբույժ 1862 թվականի վերջին կամ 1863 թվականի սկզբին։ Մի երեկո, նրա գործընկերը լսեց, որ Ռոբինետան ինչ-որ բան էր ասում իր մասին խոհարարին և շտապեց ճաշասենյակ՝ բացատրություն պահանջելու։

Բռնկվել է վիճաբանություն, հաջորդել են վիրավորանքները, իսկ Ռոբինետը հանել է գրպանի դանակն ու վիրավորել հակառակորդին, գրում է Washington Post-ը։

Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու և «վիճաբանություն» պատճառելու, կարգը և զինվորական կարգապահությունը խախտելու համար։ Քանի որ զենք էր հայտնաբերված, մեղադրանքը ներառում էր նաև սպանության փորձ։

Նա մեղավոր է ճանաչվել բոլոր հոդվածներով, բացի «սպանության փորձից»։ Պատիժ էր սահմանվել երկու տարվա ազատազրկում՝ ծանր աշխատանով։ Ավելի ուշ ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը նրան ներում է շնորհել: