Ռուսաստանը երբեք չի տարանջատել ռուսներին ու ուկրաինացիներին՝ համարելով, որ նրանք մեկ ժողովուրդ են։ «Ուրալվագոնզավոդի» աշխատակիցների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես ուզում եմ ձեզ ուղղակիորեն պատմել, թե ինչպես է դա եղել: Սա գիտեն բոլորը. մենք երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների միջև, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ Ուկրաինայում ապրողների ճնշող մեծամասնությունը և Ռուսաստանում մարդկանց բացարձակ մեծամասնությունը միշտ հավատացել է, որ դա իրականում նույնն է։
Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայում հակառուսական տրամադրությունները պատմությունից են գալիս։
«Հայրենական մեծ պատերազմից հետո այդ ազգայնական և նացիստական տարրերից մի քանիսը, որոնք համագործակցում էին Հիտլերի հետ, փախան արտերկիր: Նրանք փախան ԱՄՆ, Կանադա, և մեր թշնամին հույսը դրեց նրանց վրա»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Ուկրաինայում Խորհրդային Միության փլուզումից հետո իշխանության են եկել հակառուսական տրամադրություններ ունեցող մարդիկ։
«Նույնիսկ կարևոր չէ, թե ինչ է եղել այս կամ այն նախագահի ազգանունը. Նրանք իրենց պահեցին ագրեսիվ, լկտիաբար և բոլորը պառկեցին նրանց տակ»,- ընդգծել է Պուտինը։
0Comments