Երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների միջև, մենք մեկ ժողովուրդ ենք․ Պուտին

Մանրամասներ
Պուտին

Մենք երբեք տարբերություն չենք դրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, երբեք չենք բաժանել ռուսներին և ուկրաինացիներին, մենք մեկ ժողովուրդ ենք: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Պուտինը նշել է, որ Ուկրաինայում ապրողների ճնշող մեծամասնությունը և Ռուսաստանում մարդկանց բացարձակ մեծամասնությունը միշտ էլ կարծել են, որ նրանք նույն ժողովուրդն են․ «Հակառուսական տրամադրություններն Ուկրաինայում արմատավորված են պատմության մեջ: Հայրենական մեծ պատերազմից հետո այդ ազգայնական և նացիստական տարրերի մի մասը, որոնք համագործակցում էին Հիտլերի հետ, փախան արտերկիր։ Նրանք վազեցին Նահանգներ, Կանադա, և հենց նրանց վրա մեր հակառակորդը խաղադրույք արեց», - ասել է Պուտինը՝ նշելով, որ հակառուսական տրամադրություններ ունեցող մարդիկ Ուկրաինայում իշխանության են եկել Խորհրդային Միության փլուզումից հետո։