ԱՄՆ իշխանությունները լավ գիտեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր հիմնական ուղերձները, սակայն նրանց կողմից բանակցելու ցանկություն և քաղաքական կամք դեռևս չկա՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
«ԱՄՆ իշխանությունները քաջատեղյակ են մեր դիրքորոշմանը, նրանք քաջատեղյակ են Պուտինի բոլոր հիմնական ուղերձներին»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի հարցազրույցը լրագրող Թաքեր Կարլսոնին կօգնի՞ Մոսկվայի տեսակետը հասցնել Վաշինգտոնին:
Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ում պետք է ցանկություն ունենան բանակցությունների դուրս գալու համար:
«Նման ցանկություն ու դրա քաղաքական կամքը մենք առայժմ չենք արձանագրում»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
0Comments