Արդշինբանկը հայտարարում է HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի մասին

Մանրամասներ
Արդշինբանկ HSBC

Արդշինբանկը, այսօր հայտարարել է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից։

«HSBC Հայաստանն ունի իր հավատարիմ հաճախորդների լայն շրջանակը Հայաստանի ողջ տարածքում ու մասնագիտացած է առաջատար հայկական ընկերությունների և անհատ հաճախորդների սպասարկման մեջ։ Պատմականորեն կենտրոնացած լինելով կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վրա՝ բանկի վերջին տարիների աճը պայմանավորված է մանրածախ բանկինգի ու ակտիվների կառավարման ծառայությունների մատուցմամբ։

HSBC Հայաստանի ակնկալվող ձեռքբերումը բացառիկ հնարավորություն է ամրապնդելու Արդշինբանկի գործառնական ու ֆինանսական առկա ներուժը: Բիզնեսի համադրումն ուղղված է մեծացնելու Արդշինբանկի բարձրակարգ հաճախորդների բազան ու փորձառու աշխատակիցների թիմը։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ HSBC Հայաստանի ակտիվները կազմել են մոտ 290 միլարդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 միլիարդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 միլիարդ ՀՀ դրամ:

Գործարքը ենթակա է հաստատման վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից և ավարտին կհասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում: 

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշեց. «Այսօր մենք ուրախ ենք տեղեկացնել, որ HSBC-ի հետ եկել ենք համաձայնության՝ Հայաստանում վերջինիս մաս կազմող բանկի ձեռք բերման վերաբերյալ։ Բոլոր թույլտվությունները ստանալուն պես Արդշինբանկը ուրախ է ողջունել HSBC Հայաստանի հաճախորդներին իր բանկային հարթակում՝ շարունակելով արագ աճի մեր ռազմավարության իրականացումն ու հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականու ընդլայնումը: Այս գործարքի նպատակը աճն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք HSBC Հայաստանի աշխատակիցներին Արդշինբանկի թիմում։ Մենք ապահովելու ենք HSBC Հայաստանի հաճախորդների սահուն և անխափան անցումն Արդշինբանկի համակարգ: Հաճախորդները կշարունակեն օգտվել անհատականացված ծառայությունների մատուցման առավելություններից՝ ստանալով նաեւ հասանելիություն Արդշինբանկի բանկային պրոդուկտների լայն տեսականուն»»,-ասված է Արդշինբանկի հայտարարության մեջ: