Քանյե Ուեսթը խլել է լրագրողի հեռախոսը՝ կնոջ՝ Բիանկա Սենսորիի մասին հարցի պատճառով

Մանրամասներ
Քանյե Ուեսթ Բիանկա Սենսորի

Քանյե Ուեսթը զայրացել է TMZ տաբլոիդի լրագրողի վրա, որը հարցրել է իր կնոջ՝ Բիանկա Սենսորիի մասին։ Հեռախոսը պահելով նրա ուղղությամբ՝ լրագրողը մի քանի հարց է տվել այն պնդումների մասին, թե Քանյեն վերահսկում է իր կնոջը եւ արգելել է նրան օգտվել սոցիալական ցանցերից։ 

Ինչպես պնդում է պարբերականը, դա զայրացրել է Քանյեին, ով խլել է լրագրողի հեռախոսը եւ սկսել բանավոր նվաստացնել նրան:

«Այնուհետեւ մոտ 3 րոպե Քանյեն նախատում էր մեր լուսանկարչուհուն այդ հարցի համար, որը նա չափազանց անհարգալից էր համարել»,-նշում է հեղինակը: