Թուրքիայում OnlyFans մոդելին ոստիկանությունը բերման է ենթարկել այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ մտադիր է մեկ օրում սեռական հարաբերություն ունենալ 100 տղամարդու հետ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ստամբուլում ոստիկանությունը բերման է ենթարկել 23-ամյա Ազրանուր Ա.Վ.-ին: Իրավապահ մարմինները հայտարարել են, որ 24 ժամում 100 տղամարդու հետ քնելու նրա նպատակը «անպարկեշտ» է և «վնասակար» երկրի բարոյականության համար:
Ազրանուրը, ում իսկական անունն է Էզրա Վանդան, սոցիալական ցանցերում հայտարարել է, որ մտադիր է նկարահանել ամբողջ սեռական ակտը և ուղիղ հեռարձակել այն՝ փորձելով գերազանցել Թուրքիայում ռեկորդը։
Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ բրիտանուհի Բոննի Բլուն հայտարարել է, որ գերազանցել է նախորդ համաշխարհային ռեկորդը՝ հասցնելով այն 1000 մարդու, որոնց հետ նա քնել է 12 ժամում:
Ազրանուրը կարմիր ներքնազգեստով անկողնու վրա փակ աչքերով լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Իմ նպատակն է նախ թուրքական ռեկորդը գերազանցել, իսկ հետո համաշխարհային ռեկորդը: Ես սկսում եմ 100 տղամարդուց 24 ժամում»:
Սակայն նրա հայտարարությունը արագորեն գրավել է Ստամբուլի անվտանգության վարչության բարոյականության բյուրոյի ուշադրությունը:
Կադրերում երևում է այն պահը, երբ նրան ձերբակալում են երկու կին սպաներ՝ դաստակները կապած մեջքի հետևում: OnlyFans-ի աստղը վերբեռնել է իր ձերբակալության ժամանակ արված լուսանկարը, որտեղ նա կիսամերկ է: Ըստ տեղեկությունների, այդ լուսանկարն արել է ոստիկաններից մեկը:
«Ես խնդրեցի սպաներից մեկին անել այս լուսանկարը, նա շատ դեմ չէր»,- մակագրել է նա լուսանկարը։
Հաղորդվում է, որ Ազրանուրի ամուսինը՝ 25-ամյա Պեդրամ Բեհդար Վանդանը, նույնպես բերման է ենթարկվել, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել:
Մոդելը մեղադրվում է անպարկեշտության, հերթապահ սպային դիմադրություն ցույց տալու և զրպարտության մեջ։
Լսումների ժամանակ Ստամբուլի 6-րդ քրեական դատարանը հայտարարել է, որ բանտարկության պատիժը տեղին է, քանի որ նրա գրառումները «վնասել են բարոյական արժեքները» և «սադրիչ են հասարակության համար»:
Ազրանուրը պնդում է, որ իրեն պետք է թույլ տան հրապարակել և անել այն, ինչ ցանկանում է, քանի որ նա «ոչ մեկին չի վնասում»: «Ես արժանի չեմ դատվելու»,- հավելել է նա։
0Comments