Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի «Հայրենիք»-ի գետնանցումում դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումում գտնվող անկյունային հատվածի ստվարաթղթերի տակից հայտնաբերել են անձը չպարզված միջին տարիքի տղամարդու՝ անճանաչելի և նեխած վիճակում դիակ:
0Comments