Տոկիոյի կենտրոնում ավտոմեքենան անցել է մարդկանց վրայով

Նախնական տվյալներով զոհեր չկան, մանրամասները ճշտվում են

Ճապոնիայի մայրաքաղաքի կենտրոնում մեքենան դուրս է եկել մայթ եւ մխրճվել մարդկանց ամբոխի մեջ, հաղորդում է ТАСС- ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Սինձուկու երկաթուղային կայարանի մոտ: Իրավապահ մարմինների տվյալներով, միջադեպի հետեւանքով առնվազն 7 մարդ վիրավորվել է, որոնցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում: Ավելի մանրամասն տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: