Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ։ Այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրբլոգում արված գրառման մեջ:
«Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն 3 անգամ հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները։
0Comments