Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով ռուս տղամարդ է մահացել

Մանրամասներ

Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մահացած ռուս տղամարդը զբոսաշրջիկ չէր, նա վերաբնակիչ էր, РИА Новости-ին հայտնել է զբոսաշրջության ոլորտի աղբյուրը։

«Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ոչ թե զբոսաշրջիկ է մահացել, այլ վերաբնակիչ»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Հուրգադայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտնել էր, որ հինգշաբթի օրը Dream Beach տարածքում շնաձուկ հարձակվել է տղամարդու վրա։ Հաղորդվել է, որ նա մահացել է։ ՌԴ ԱԳՆ-ն РИА Новости-ին հաստատել է ռուսաստանցու մահվան մասին տվյալները։

Կարմիր ծովի նահանգի իշխանությունները կարգադրել են փակել Հուրգադայի բոլոր լողափերը՝ շնաձկան հարձակման հետևանքով տղամարդու մահից հետո։