Մայիսի 19-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վահան Ա․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 54 հասցեի դիմաց բախվել է Արայիկ Հ․-ի կողմից կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո Ford-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ Երևանի բնակիչ 71-ամյա Աննա Գ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթար-վրաերթի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կայքը հայտնում է, որ վթար-վրաերթից հետո Ford-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, բախվելով շինության պատին։
Ըստ տեղեկությունների վարորդը աշխատում է «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ում որպես վարորդ-առաքիչ։
Երևանում Ford Transit-ը բախվել է կայանված Mitsubishi-ին, ապա վրաերթի ենթարկել հետիոտնի
Մանրամասներ
0Comments