Ճապոնիայի մայրաքաղաքի կենտրոնում մեքենան դուրս է եկել մայթ եւ մխրճվել մարդկանց ամբոխի մեջ, հաղորդում է ТАСС- ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Սինձուկու երկաթուղային կայարանի մոտ: Իրավապահ մարմինների տվյալներով, միջադեպի հետեւանքով առնվազն 7 մարդ վիրավորվել է, որոնցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում: Ավելի մանրամասն տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
0Comments