Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է 2023 թվականի լավագույն մարզիչ մրցանակի հաղթողին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:
Մրցանակը ստացավ «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 52-ամյա մասնագետը «քաղաքայինների» հետ հաղթանակ տարավ միանգամից երեք մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում և Անգլիայի գավաթում։
Մրցանակը նվաճելու համար Գվարդիոլայի մրցակիցներն էին իտալացի մարզիչներ Սիմոնե Ինձագին և Լուչիանո Սպալետին։
Անցած մրցաշրջանում Ինձագին «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի գավաթը և միլանցիներին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սպալետին, իր հերթին, օգնեց Նապոլիին նվաճել 33 տարվա մեջ առաջին Սկուդետտոն:
Դրանից հետո 64-ամյա մասնագետը գլխավորեց Իտալիայի հավաքականը, որի հետ դուրս եկավ Եվրո 2024-ի եզրափակիչ։
0Comments