Մեսսիի կինն արձագանքել է Արգենտինայի հավաքականի՝ ԱԱ-2022-ի եզրափակիչ դուրս գալուն

Մանրամասներ

1

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, արձագանքել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակչի խաղում Խորվաթիայի նկատմամբ տարած հաղթանակին (3:0).

«Ես չեմ կարող դա բացատրել ձեզ, որովհետև դուք չեք հասկանա: Առա՜ջ, Արգենտինա։ Առա՜ջ, Լեո Մեսսի»,- գրել է Ռոկուցոն սոցցանցում։

Աշխարհի կրկնակի չեմպիոն արգենտինացիները պատմության մեջ վեցերորդ անգամ դուրս եկան Աշխարհի առաջնության եզրափակիչ։

Դեկտեմբերի 18-ին արգենտինացիները կխաղան Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների հանդիպման հաղթողի հետ