Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բնորոշ է այս սեզոնին: Ինչպե՞ս կանխարգելել:
«Եթե երեխան վարակվել է, դիմե՛ք մանկաբույժին և հետևե՛ք ջերմիջեցման ճիշտ կանոններին:
Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։
Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ և կատարել շփումներ սենյակային ջերմաստիճանի ջրով։
Ջերմիջեցնող դեղերից նախընտրելի է օգտագործել օշարակներն ու մոմիկները, ավելի մեծ երեխաների դեպքում՝ նաև դեղահաբերը:
Վիրուսային վարակները չի կարելի բուժել հակաբիոտիկներով. դրանք որևէ կերպ չեն ազդում վիրուսի վրա:
Սպիրտային լուծույթով շփումներ երեխաներին անել չի կարելի, քանի որ երեխաների մաշկը ունի լավ զարգացած ներծծող հատկություն, ինչի արդյունքում կարող են դրսևորվել տոքսիկ էֆեկտներ։
Հիշե՛ք, բալիկի առաջին օգնականն առողջության առաջնային պահպանման օղակի` պոլիկլինիկայի մանկաբույժն է, ուստի, եթե երեխան ունի ախտանշաններ, դիմե՛ք բժշկին»,-հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
0Comments