NEWS.am STYLE-ն արդեն ամփոփել է 2023 թ-ի հարսանիքները, իսկ ո՞ւմ ուրախ առիթներն ենք ամփոփելու այս տարի: Առանձնացրել ենք զույգերի, ում հարսանիքները, կարծես, սարերի հետեւում չեն:
Գեւորգ Մկրտչյան եւ Քրիստինա Հովհաննիսյան
Դերասան, երգիչ Գեւորգ Մկրտչյանն ու բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանը 2023 թ-ի մարտի 23-ին են նշանադրվել։ Նրանց հարսանիքը նույն տարում տեղի չունեցավ, այնպես որ՝ դրան կարող ենք սպասել 2024-ին:
Իջին
Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինն ու սիրելին 2023-ին իրենց հարաբերություններն օրինականացրին ԶԱԳՍ-ում, սակայն հարսանիքը դեռ առջեւում է: Երգչուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր,-«Հարսանիք դեռ չի եղել, այն ծրագրում ենք հաջորդ տարի՝ Դուբայում»:
Լիդուշիկ
Ամերիկաբնակ երգչուհին եւ ընտրյալը նախորդ տարի նշեցին՝ որպես զույգ միասին լինելու մեկ տարին: Չի բացառվում, որ այս տարի, գուցե, լինի նաեւ Լիդուշիկի մեծ հարսանիքը:
0Comments