Դրեյքը 10 հազար դոլար է նվիրել McDonald’s-ի աշխատակիցներին

Համացանցում հայտնվել են արագ սննդի կետում արված լուսանկարներ, որոնցում մուգ բաճկոն հագած 32-ամյա երգիչը զրուցում է վաճառասեղանից այն կողմ աշխատող կանանցից մեկի հետ

Կանադացի հայտնի ռեփեր Դրեյքն այցելել է Լոս Անջելեսի McDonald’s արագ սննդի կետերից մեկն ու ուշ գիշերով աշխատող երկու աշխատակցուհիներից յուրաքանչյուրին 10 000 դոլար կանխիկ գումար տվել, գրում է Daily Mail-ը:

«Հենց նոր Դրեյքին տեսա McDonald’s-ում: Գժվելու բան է: Եվ նա երկու աշխատողներից յուրաքանչյուրին 10 000 դոլար տվեց… լրիվ կանխիկ»,- թվիթերյան իր էջում գրել է դեպքին ականատես եղած ուսանողը:

Համացանցում հայտնվել են արագ սննդի կետում արված լուսանկարներ, որոնցում մուգ բաճկոն հագած 32-ամյա երգիչը զրուցում է վաճառասեղանից այն կողմ աշխատող կանանցից մեկի հետ: 

Հայտնի չէ, թե արդյոք ռեփերը որևէ բան է պատվիրել, թե պարզապես անցնելիս է եղել այդտեղով:

յհւգջփտֆձռթ