Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը եւ Կուկ Մարոնին նշանվել են։ Զույգի սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա ամռանը, երբ նրանց նկատել էին ժամադրության ընթացքում:
Աշննան արդեն Լոուրենսը եւ Մարոնին միասին մասնակցեցին «Ֆավորիտուհին» ֆիլմի պրեմիերային՝ հաստատելով հարաբերությունների մասին տեղեկությունները:
Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են դերասանուհու նշանադրության մասին. զույգին նկատել են ռոմանտիկ ընթրիքի ընթացքում, Ջենիֆերի ձեռքին խոշոր քարով մատանի է եղել։ Ավելի ուշ տեղեկատվությունը հաստատել է նաեւ դերասանուհու գործակալը․Կուկն իսկապես առաջարկություն է արել Լոուրենսին:
Կուկ Մարոնիի մասին շատ բան հայտնի չէ. նա Հոլիվուդի աշխարհից չէ, ձգտում է փակ կյանք վարել։ 34-ամյա Մարոնին Gladstone Gallery ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենն է:
0Comments