Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր կերպարով ստեղծված «Բարբի» տիկնիկը

Քանյեն կատարեց երազանքս

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ հանրահայտ Mattel ընկերությունը պատրաստվում էր իր պատկերով «Բարբի» տիկնիկ ստեղծել, սակայն ավելի ուշ գործարքը չեղարկվել է:

Daily Mail-ի տեղեկություններով՝ գործարքի չեղարկումը շատ է տխրեցրել Քարդաշյանին: Վերջինիս խոսքերով ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, տեսնելով դա, կապվել է ընկերության ներկայացուցիչների հետ ու խնդրել կնոջ համար մեկ օրինակ պատրաստել:

Քարդաշյանը նաև հրապարակել է 2011թ. արված լուսանկարը, որի կերպարի համաձայն էլ ստեղծվել է աստղային տիկնիկը:

«Երբ գործարքը չեղարկվեց, պարզվեց, որ Kim K Barbie-ն չի արտադրվելու: Քանյեն գիտեր՝ որքան է դա ինձ տխրեցնում: Արդյունքում նա զանգահարեց Mattel ու իրագործեց երազանքս՝ պատվիրելով հատուկ ինձ համար իմ կերպարով տիկնիկ»,- թվիթերում գրել է Քարդաշյանը:

պխօլկյ

պխօկ