Ինչպես շատ չծախսել Ամանորին

Մանրամասներ
զույգ ամանոր

Ամանորը կախարդանքի ու հրաշքների, բայց նաև մեծ ծախսերի տոն է։ Տոնական օրվանից հետո առանց գումարի չմնալու համար պետք է նախօրոք մտածել, թե ինչպես խնայել գումարը և միևնույն ժամանակ պահպանել տոնական տրամադրությունը։ URA.RU-ն պատմել է, թե ինչպես շատ չծախսել Ամանորին, փոխանցում է Lurer.com-ը։

Ռևիզիա անցկացնել

Նախքան ամանորյա գնումները պլանավորելը, լավ գաղափար է տեսնել, թե ինչ արդեն ունեք: Անցյալ տարվանից մնացած դեկորացիաները, փայլերը կամ զարդերը հաճախ կարելի է կրկին օգտագործել: Արժե նաև վերանայել ձեր զգեստապահարանը. գուցե կլինեն տոնակատարության համար հարմար հանդերձանքներ և աքսեսուարներ՝ առանց հավելյալ ծախսերի։

Կարևոր է նաև վերլուծել նախորդ տոները՝ որ գնումներն են իսկապես օգտակար եղել և որոնք՝ ավելորդ։ Սա կօգնի ձեզ խուսափել ավելորդ ծախսերից, հատկապես այն ապրանքների վրա, որոնք հաճախ ավելորդ են լինում և կարող են փչանալ:

Սահմանել բյուջե

Առանց ավելորդ ծախսերի՝ հաջողված տոնակատարության բանալին հստակ սահմանված բյուջեն է։ Այն կարելի է բաժանել կատեգորիաների՝ նվերներ, սնունդ, ժամանց։ Կարեւոր է հաշվի առնել իմպուլսային գնումների հավանականությունը՝ դրանց համար հատկացնելով առանձին, բայց սահմանափակ գումար։ Պետք է ծախսերը պլանավորել՝ ելնելով ձեր ֆինանսական հնարավորություններից, տոնական մթնոլորտ ստեղծելու համար չձգտել անհիմն ծախսերի։

Մի շտապեք և մի վախեցեք ինչ-որ բան բաց թողնել

Ավելի լավ է՝ ձեր ամանորյա գնումները կատարեք մի քանի օրվա ընթացքում, որպեսզի խուսափեք մարքեթինգային հնարքների ազդեցության տակ ինքնաբուխ գնումներից: Գնումների համար մեկ կամ երկու ժամ տրամադրեք:

Հետաձգեք որոշ գնումներ

Շատ ապրանքներ տոներից հետո էժանանում են։ Եթե ​​ձեր ծրագրերը թույլ են տալիս՝ հետաձգեք որոշ ապրանքների գնումը մինչև նոր տարվա սկիզբ, երբ գներն ավելի ցածր կլինեն, իսկ գնումները կդառնան ավելի քիչ սթրեսային:

Օգտագործեք էժան այլընտրանքներ

Նոր տարվա համար խնայողություններ անելը չի ​​նշանակում անպայման հրաժարվել հարմարություններից: Այնուամենայնիվ, եթե ֆինանսները սահմանափակ են, պետք է այլընտրանքային տարբերակներ փնտրեք՝ տաքսիների փոխարեն հասարակական տրանսպորտ, վճարովի ժամանցի փոխարեն՝ անվճար քաղաքային միջոցառումներ։

Ավելի լավ է գումար ծախսել տպավրության, այլ ոչ թե իրերի վրա

Պլանավորեք ոչ միայն ձեր բյուջեն, այլ նաև ձեր ժամանակը: Ամանորյա տոները հանգստանալու և սիրելիների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն են։ Կազմեք ժամանցի պլան՝ զբոսանքներ, ընտանեկան հավաքույթներ, ձմեռային զվարճանքներ: Սա կօգնի ստեղծել անմոռանալի մթնոլորտ՝ առանց ավելորդ ծախսերի։

Գիտակցաբար մոտենալով Ամանորի տոնակատարությանը և նախապես պլանավորելով՝ կարող եք ոչ միայն գումար խնայել, այլև խուսափել ավելորդ սթրեսներից՝ տոնը դարձնելով իսկապես կախարդական։