Լավատեսության 30 դասեր
1. Երջանկությունը մեր ներսում է
Իրական երջանկությունը շրջապատող աշխարհի հետ ներդաշնակության մեջ է, սիրո, ունայնության բացակայության ու դեպի սեփական երազանքը ձգտելու մեջ: Իսկ հարստությունն ու իշխանությունը սոսկ երջանկության պատրանք են ստեղծում, որը կարող է ցանկացած պահի փշրվել: Ընդունեք սա՝ որպես իրողություն, և դուք կսկսեք ավելի հեշտ ապրել:
2. Շնորհակալ եղեք ամեն ինչի համար
Կյանքն անգին շնորհ է` Տիեզերքի կողմից մեզ ուղարկված: Եվ այն ամենը, ինչ մեզ ուղարկում են երկնային ուժերը, լինի դա երջանկության ակնթարթներ թե սգո պահեր, պետք է ընդունել շնորհակալությամբ: Անկասկած, հեշտ չէ սովորել Տիեզերքին շնորհակալ լինել պատճառած ցավի համար, բայց ընդունելով դա` դուք կզգաք իսկական երջանկություն:
3. Փոխեք ձեր աշխարհընկալումը
Գաղտնիք չէ, որ չարությունն ու ատելությունը քայքայում են մեր կյանքն ու մեզ դժբախտ դարձնում: Բայց արժե՞ արդյոք յուրաքանչյուր անգամ բարդացնել մեր կյանքը: Ավելի հեշտ է փոխել ընկալումն ու սովորել խնդրին այլ անկյունից նայել: Պոզիտիվ հատիկ գտեք բացասական պահերի մեջ, և կյանքն ավելի կհեշտանա:
4. Հնարավոր չէ բոլորի համար լավը լինել
Փորձելով երջանկացնել շուրջբոլորը բոլորին` դուք ստիպված եք խաբել, ձևացնել ու դավաճանել ձեր սկզբունքներին: Այդ մրցավազքում դուք կկորցնեք ձեզ, իսկ ինչ-որ մեկը, միևնույն է, ձեզ անարդար ու անշնորհակալ կհամարի: Միգուցե ավելի լավ է անհասկանալի մնալ շրջապատողների համար, բայց ազնիվ` ինքներդ ձեզ հետ:
5. Մեզ շրջապատող աշխարհը հայելի է
Բոլոր արարքներն ու բնավորության գծերը, որոնք մեզ դուր են գալիս այլ մարդկանց մեջ, այն բանի արտացոլանքն են, ինչը մենք սիրում ենք մեր մեջ: Իսկ այն ամենը, ինչ մեզ վշտացնում է ուրիշների մեջ, մեր դժգոհությունն է հենց ինքներս մեզնից: Գտեք այդ պահերը ձեր մեջ ու փորձեք ուղղել դրանք:
6. Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում
Յուրաքանչյուր մարդ, ում մենք հանդիպում ենք մեր կյանքի որոշակի փուլում, մեզ է այցելում որոշակի նպատակով: Հնարավոր է, որպեսզի աջակցի մեզ ու ջերմացնի իր սիրով:
Իսկ հնարավոր է, որ նա մեզ դաս է ուզում տալ կամ հիշեցնել ինչ-որ կարևոր բանի մասին: Ամեն դեպքում նրա հայտնվելը մեր կյանքում իր մեջ որոշակի արժեք է կրում, որը պետք է գիտակցել:
7. Հավատացեք այն բանին, որ Տիեզերքը ձեզ միայնակ չի թողնի
Տիեզերքը հետևում է ձեզ և դժվարին պահին անպայման իր հզոր թիկունքը կտրամադրի ձեզ: Հնարավոր է, նա ձեզ կուղարկի երջանիկ հանդիպում այն մարդու հետ, ով ձեզ կօգնի լուծել ձեր խնդիրները, կամ կմղի վիճակախաղի տոմսով շահելուն:
Երկնային ուժերը մեր խնդիրները լուծելու տասնյակ եղանակներ ունեն: Պետք է միայն վստահել Տիեզերքին, և ամեն ինչ անպայման լավ կլինի:
8. Վերջ տվեք ամեն ինչ սրտին մոտ ընդունելուն
Խոստովանեք, թե քանի անգամ եք դուք անհանգստացել այս կամ այն գործի ելքի համար, իսկ արդյունքում ամեն ինչ լավ է ավարտվել: Ուրեմն արժե՞ արդյոք քայքայել նյարդերն ու կարճացնել կյանքն այն բանի պատճառով, ինչը, միևնույն է, բարենպաստ ավարտ է ունենալու: Բայց նույնիսկ, եթե արդյունքն այնքան էլ ուրախալի չլինի, մի՞թե արժե անիմաստ տանջվել:
9. Բնությունն իսկական բժիշկ է
Մաքուր օդում զբոսանքները կազդուրման զարմանալի եղանակներ են: Զբոսնելով պուրակում կամ անտառում` դուք հանգստանում եք հոգով, մաքրվում նեգատիվից, վերականգնում եք ուժերը ու բարձրացնում տրամադրությունը: Երբ դուք ձեզ վատ եք զգում կամ պարզապես տխուր եք, զբոսնեք, ու դրական լիցքերն ապահովված են:
10. Նեղացնում են վիրավորված մարդիկ
Մի պատասխանեք հասցված վիրավորանքներին: Որպես կանոն` դրանք հասցնում են կյանքից նեղացած մարդիկ: Պարզապես խղճացեք այդպիսի մարդկանց ու մի սնվեք նրանց նեգատիվով:
11. Սովորեք ճշմարտության աչքերի մեջ նայել
Դա իսկապես ցավոտ է: Բախվելով ձեր վախերին կամ թուլություններին` ձեզնից շատերը գերադասում են բողոքել, նվնվալ կամ բացահայտորեն խաբել, միայն որպեսզի շրջապատին ու իրենք իրենց չխոստովանեն դաժան ճշմարտությունը:
Բայց եթե դուք հաղթահարեք ինքներդ ձեզ, եթե կարողանաք նայել ճշմարտության աչքերին ու ընդունել սեփական սխալները, դուք անհավանական թեթևություն կզգաք ու կհասկանաք, թե որքան հաճելի է առանց այդ ծանր բեռի ապրելը:
12. Պերֆեկցիոնիզմը ձեզ դժբախտ է դարձնում
Մենք չենք խոսում, որ լավագույնին ձգտելը վատ է: Ընդհակառակը, դրանում է հենց գոյության իմաստը: Բայց թույլ տվեք ձեզ կատարելության հասնելու ճանապարհին սխալներ գործել, ու մի լարվեք, երբ ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում:
Կյանքը հենց նրա համար էլ տրված է, որ սխալներ գործեք ու սովորեք դրանց վրա: Դրա համար էլ թուլացեք ու երջանիկ եղեք` անկախ արդյունքից:
13. Հաճախ նայեք ձեր շուրջը
Շրջապատող աշխարհը զարմանալի է իր գեղեցկությամբ ու տարատեսակությամբ: Բայց մենք այնքան զբաղված ենք մեր ամենօրյա գործերով, խնդիրների լուծմամբ ու սեփական երազանքները կյանքի կոչելով, որ բոլորովին չենք նկատում շուրջբոլորը տեղի ունեցողը:
Մենք ռիսկի ենք դիմում ապրել մեր կյանքը` այդպես էլ չվայելելով այդ գեղեցկությունը: Հանեք ձեր աչքերի շղարշը ու աշխարհին նայեք լայն բացված աչքերով:
14. Նշեք ձեր հաղթանակները, նույնիսկ ամենափոքր հաջողությունները
Իսկական երջանկությունը ձեր հասած նպատակի մեջ չէ: Այն դեպի սեփական երազանքն անընդհատ ընթանալու, ամենօրյա հաղթանակների մեջ է, որոնք թույլ են տալիս ավելի ու ավելի բարձրանալ: Տոնեք այդ հաղթանակները. Չէ՞ որ հենց դրանցից է բաղկացած իսկական երջանկությունը:
15. Սովորեք ներել
Վիրավորվածության զգացումը մեզ թույլ չի տալիս թեթև հոգով առաջ գնալ, ապրել լիարժեք կյանքով ու զարգանալ: Դրանք մեզ հետ են քաշում` ստիպելով հետ նայել ու հիշել ձեզ նեղացրած մարդկանց: Սովորեք ներել նրանց, և ձեզ համար այդ ճանապարհին ավելի հեշտ կլինի:
16. Մենք օժտված ենք անհավանական կանխազգացմամբ
Մեզնից յուրաքանչյուրը կանխազգալու անգին շնորհ ունի: Այն ամփոփված է մեր ինտուիցիայի մեջ, պարզապես օրերի հորձանուտում մենք չենք լսում մեր ներքին իմաստնության ձայնը: Կանգ առեք ու լսեք այդ ձայնը: Ձեզ բազմաթիվ անակնկալներ են սպասում:
17. Դուք բացառիկ եք ու անկրկնելի
Լուրջ: Հիշեք այն մասին, որ երկրագնդի վրա չկա ձեզ նման երկրորդը: Գնահատեք այն, ինչ ունեք, ու վայելեք այս աշխարհում անցկացրած յուրաքանչյուր օրը: Այդպիսի մեկ այլ կյանք դուք չեք ունենա:
18. Դուք կարող եք հասնել այն ամենին, ինչին ուզում եք:
Հիմա հավատացեք դրան ու սկսեք ինչ-որ բան անել ձեր նպատակին հասնելու համար: Դուք զարմանքով կնկատեք, որ Տիեզերքը ձեր հուսալի օգնականն է այդ ճանապարհին: Նրա աջակցությամբ դուք կարող եք հասնել անհավանական բարձունքների:
19. Ձեզ շրջապատեք սիրելի մարդկանցով
Կյանքը չափազանց կարճ է, որ այն վատնեք վեճերի ու տհաճ անձանց հետ շփումների վրա:
Ձեզ շրջապատեք այն մարդկանցով, ում սիրում եք ողջ հոգով, ու վայելեք նրանց հասարակությունը հնարավորինս երկար:
20. Գնացեք ձեր երազանքի հետևից
Եթե դուք երազանք ունեք, մի վախեցեք թողնել ամեն ինչ, ինչ ունեք, դրան հասնելու համար: Շատ տարիներ անց դուք ձեզ շնորհակալություն կհայտնեք այն բանի համար, որ որոշակի պահի վճռականություն եք ցուցաբերել:
21. Որքան շատ եք դուք տալիս, այնքան շատ եք ստանում
Կիսվեք այն ամենով, ինչ դուք ունեք. փողով, խելացի մտքերով, տաղանդով, սեփական ջերմությամբ: Տիեզերքը ձեզ կվերադարձնի եռակի չափով ձեր շռայլության համար:
22. Հավասարակշռություն պահեք ամեն ինչում
Մի քամեք ձեզ, բայց և դեպի ձեզ մի գրավեք ավելին, քան ձեզ պետք է: Ձեր կյանքում ամեն բան պետք է չափավոր լինի, քանի որ դա է ներդաշնակ կյանքի գլխավոր կանոնը:
23. Գնահատեք ձեր ժամանակը
Վերջ տվեք ժամանակը դատարկ տեղը ծախսել: Սա ամենաարժեքավոր ռեսուրսն է, որ մեզ շնորհել է Տիեզերքը, և դրա համար էլ այն օգտագործեք խելամտորեն, ձեզ համար առավելագույն օգուտով:
24. Երբեմն մենք աճում ենք ընկերությունից
Մի վշտացեք այն կապակցությամբ, որ երբեմն ձեր ու ձեր ընկերների ճանապարհները բաժանվում են, և դուք դադարում եք շփվել: Ավելի լավ է նրանց մասին լավ հիշողությունը պահպանեք:
Եվ միշտ հիշեք, որ նրանք ձեր կյանքում հենց այնպես չեն եղել, այլ որոշակի նպատակով: Հնարավոր է՝ ձեր ընկերների արժեքավոր խորհուրդներից դուք դեռ շատ կօգտվեք ձեր կյանքի ընթացքում:
25. Հաղթահարեք ձեր վախերը
Կյանքը պայքար է, այդ թվում` նաև ձեր սեփական վախերի հետ: Եվ եթե դուք հաստատ մտադրվել եք ավելի լավը դառնալ, ներդաշնակության հասնել ու կատարել հերթական քայլը զարգացման ճանապարհին, ուրեմն հաղթահարեք ձեր վախերը:
26. Հոգ տարեք ձեր առողջության մասին
Որքան էլ սովորական հնչի, բայց ձեր մարմինը տրանսպորտ է, որն ունակ է ձեզ հասցնել ձեր իսկ սեփական երազանքին: Կոտրված տրանսպորտով երկար չես գնա ու կտառապես ճանապարհին, դրա համար էլ հետևեք ձեր առողջությանը, որ կյանքի ուրախությունը վայելեք մինչև ձեր կյանքի վերջին օրը:
27. Ձեր մտերիմներին ասեք, որ սիրում եք նրանց
Հնարավորինս հաճախ ասեք ձեր մտերիմներին ձեր սիրո մասին: Նրանց նվերներ մատուցեք, զարմացրեք, ուրախացրեք, թեկուզ ամենասովորական բաներով, բայց ողջ հոգով: Հավատացեք, սիրելիների հետ անցկացրած ժամանակը լավագույն նվերն է ձեզ ու նրանց համար:
28. Դուք ինքներդ եք ձեր փրկիչը
Լսեք իմաստուն մարդկանց խորհուրդները, բայց որոշումներ միշտ ինքնուրույն կայացրեք: Սովորելով պատասխանատվություն վերցնել սեփական որոշումների ու արարքների համար` դուք ներդաշնակություն կզգաք, նշանակում է՝ երջանիկ կլինեք:
29. Ապրեք ներկայով
Ապրեք այստեղ և հիմա: Վայելեք յուրաքանչյուր վայրկյանը: Սովորեք զգալ երջանկությունը տվյալ պահին, և դուք կդառնաք երկրագնդի ամենաերջանիկ մարդը:
30. Յուրաքանչյուրն իր երջանկությունն ունի
Երջանկությունը շատ դեմքեր ունի: Մեկին երջանիկ լինելու համար հարստություն է պետք, մյուսին` գեղեցիկ տուն, երրորդին` կյանքի նպատակ, իսկ չորրորդին էլ` կողքին սիրելի մարդու ներկայություն:
Դուք ինքներդ եք ձեր երջանկության դարբինը և իրավունք ունեք ընտրել այն, ինչ ցանկանում եք ստանալ կյանքից:
0Comments