Neurolink կորպորացիայի (հիմնադրվել է Մասկի կողմից) թոփ-մենեջեր Շիվոն Զիլիսը հայտնել է, որ միլիարդատիրոջից լույս աշխարհ է բերել չորրորդ երեխային՝ Սելդոն Լիկուրգ անունով որդուն:
«Ես դա քննարկել եմ Իլոնի հետ, և չքնաղ Արկադիայի (երրորդ երեխան- խմբ.) ծննդյան օրվա լույսի ներքո մենք մտածեցինք, որ արժե նաև ուղղակիորեն պատմել մեր հրաշալի և անհավանական որդու՝ Սելդոն Լիկուրգի մասին», - գրել է Զիլիսը X սոցիալական ցանցում:
Ինքը՝ Մասկը, հրապարակմանը արձագանքել է սրտիկի էմոջիով։ Ընդ որում, թե քանի տարեկան է երեխան, Շիվոնը չի հայտնել։
Սելդոնը Մասկի և Զիլիսի չորրորդ երեխան է և, ինչպես հաշվել են լրատվամիջոցները, գործարարի տասնչորսերորդ երեխան է։
Եվ դա ընդամենը մի քանի շաբաթ անց այն լուրից, որ ծնվել է Tesla-ի հիմնադիրի 13-րդ երեխան, որին լույս աշխարհ է բերել 26-ամյա գրող Էշլի Սենթ Քլերը: Նրանց փոքրիկը վերջերս դարձել է 5 ամսական։
Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել էր հասարակության առաջ իր երեք երեխաների մոր՝ Շիվոն Զիլիսի հետ 2025 թվականի հունվարի 22-ին։ Պաշտոնապես զույգը ամուսնացած չէ, նրանց առաջին երեխաները՝ երկվորյակներ Ազուրն ու Ստրայդերը, ծնվել են 2021 թվականին։ Այնուհետև զույգը դուստր է ունեցել՝ Արկադիան, որի սեռը երկար ժամանակ չէր բացահայտվում։
Ավելի վաղ New York Post թերթը հայտնել էր, որ ամերիկացի գրող Էշլի Սենթ Քլերը ցանկանում է դատական կարգով հասնել նրան, որ Մասկը ճանաչի իր հայրությունը։
0Comments