Ոսկու գինը պատմական ռեկորդ է սահմանել

Մանրամասներ
Ոսկի

Ոսկու գինը պատմական նոր ռեկորդ է սահմանել. այս մասին են վկայում Չիկագոյի ապրանքային բորսայի՝ դեկտեմբերի 4-ի տվյալները։ Այսօր առավոտյան ոսկու հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 2,89%-ով՝ մեկ ունցիայի համար կազմելով 2140,7 դոլար։

Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է 2100 դոլարից: Սակայն որոշ ժամանակ անց թանկարժեք մետաղի արժեքը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 2084,3 դոլարի:

Արևմտյան վերլուծաբաններն ակնկալում են, որ 2024 թվականին ոսկու գները կարող են մնալ մեկ ունցիայի համար 2000 դոլարից բարձր՝ հասնելով պատմական նոր բարձրակետերի, գրում է CNBC-ն։ Դրան նպաստող գործոններից են աշխարհաքաղաքական անորոշությունը, ԱՄՆ դոլարի հավանական թուլացումը: