Մոլդովան միացել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին

Մանրամասներ
մոլդովա

Մոլդովան աջակցել և միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ խորհրդի անհատական պատժամիջոցներին։

Այս մասին հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարության ղեկավար Նիկոլայ Պոպեսկուն, որի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Եվրահանձնաժողովը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ իր զեկույցում Քիշնևին կոչ էր արել միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ եվրոպական պատժամիջոցներին։