Մեքենան պետք է վաճառենք, տանք պետությանը․ ավտոներկրող

Մանրամասներ
4

Ավտոներկրողներն բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց։

Նրանք դժգոհ են Հարկային օրենսգրքի փոփոխություններից։

Մեքենաներ ներկրող ընկերության ներկայացուցիչները բողոքում են, որ փոփոխություններն ընդունելով, պետությունը պարտավորեցրել է իրավաբանական անձանց մեքենաները վաճառել ավտոմեքենաների ինքնարժեքը 20 %-ով գերազանցող գնով։

«Մենք 20 % տոկոս շահույթ չենք ստանում, որ այդքան հարկ վճարենք։ Շատ վատ օրենք են ընդունել, ստացվելու է, որ մենք ավտոմեքենան վաճառելու ենք, փողը տանք պետությանը»,- ասաց ավտոներկրողներից մեկը։

Հիշեցնենք, որ օրենքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ին, որով նախատեսում է ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները պետք է շահութահարկ վճարեն ոչ թե իրենց կողմից ստացվող փաստացի եկամտից, այլ ներմուծված մեքենայի մաքսային արժեքի, գումարած մաքսատուրքի եւ բնապահպանական վճարի հանրագումարի 20 %-ից։