ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ իշխանության երկու ամսվա ընթացքում հասել է ավելիին, քան պատմության մեջ ցանկացած այլ ամերիկացի նախագահ:
«Ոչ ոք այդքան շատ բան չի արել նման կարճ ժամանակահատվածում: Կարծում եմ ընդամենը երկու ամսում, ես ավելին եմ արել, քան ցանկացած այլ նախագահ», - հայտարարել է նա։
Թրամփը, մասնավորապես, մատնանշել է ամերիկյան տնտեսության մեջ տարբեր ընկերությունների կողմից ներդրումների ներգրավումը, ինչպես նաև միլիարդավոր դոլարների բազում «խարդախությունների» բացահայտումը:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ փորձում է ներել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին և նրա վարչակազմին, թեև կարծում է, որ նրանք «շատ վատ» բաներ են արել և կոռումպացված են եղել:
0Comments