Գազայում Իսրայելի գործողությունը կավարտվի, երբ ՀԱՄԱՍ-ն այլևս ի վիճակի չի լինի սպանել իսրայելցիներին. Բայդեն

Մանրամասներ
բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունր կարող է շարունակվել, քանի դեռ Իսրայելը չի հասել ՀԱՄԱՍ խմբավորման վերացմանը, որպեսզի երաշխավորի իսրայելցիների անվտանգությունը:

Այս մասին գրում է Times of Israel-ը:

«Իսրայելի գործողությունը Գազայում կավարտվի, երբ ՀԱՄԱՍ-ն այլևս չունենա իսրայելցիներին սպանելու, բռնության ենթարկելու և սարսափելի բաներ անելու կարողությունը», - հայտարարել է Բայդենը:

Բայդենը հավելել է, որ Իսրայելի զինվորականները «պարտավոր են հնարավորինս զգուշավորություն ցուցաբերել իրենց թիրախներին հետևելու համար»:

Բայդենի վարչակազմը շարունակել է ընդդիմանալ Իսրայելի կողմից Գազայի հատվածում կրակը դադարեցնելու միջազգային կոչերին՝ ասելով, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից:

Բայդենն ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները քննարկումներ են անցկացրել իսրայելցիների հետ՝ կոչ անելով նրանց «չափազանց զգույշ» լինել պաղեստինյան անկլավի հիվանդանոցների շուրջ ռազմական գործողություններում: