ՀԱՄԱՍ-ը դադարեցնում է պատանդների հետ կապված բանակցությունները

Մանրամասներ
համաս իսրայել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները դադարեցրել են պատանդների վերաբերյալ բանակցությունները Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցի շուրջ Իսրայելի Պաշտպանության բանակի (IDF) գործողությունների պատճառով։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաղեստինցի պաշտոնյային։

«ՀԱՄԱՍԸ դադարեցրել է պատանդների վերաբերյալ բանակցությունները Ալ-Շիֆա հիվանդանոցի դեմ իսրայելական ուժերի գործողությունների պատճառով»,-ասվում է զեկույցում:

Մինչ այս՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրի իշխանությունները ձգտում են նվազագույնի հասցնել Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերը։ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել է, որ Գազայի հատվածը լքող ռուսները էշերով են գնացել Ռաֆահ անցակետ։