Որևէ պաշտոնյա իրավունք չունի հնարել «անկլավ», «միջանցք» տերմինները և այդ տերմիններով մեր հայրենիքը հանձնել մեկ այլ պետության․ Էդգար Ղազարյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ես ուզում եմ ի լուր մեր հանրությանը հայտնեմ, որ ՀՀ-ում կա առնվազն մեկ քաղաքացի, որը անընդունելի է համարում Հայաստանում տեղի ունեցող իրողությունները։ Սա հանրահավաք չէ, այլ քաղաքացիական դիրքորոշման արտահայտություն։

Այս մասին Հանրապետության հրապարակում հավաք-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Գոնե մեկ քաղաքացի կա, որը լսելով ԵԽ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, չի կարող ընդունել, որ Հայաստանում կա ընդամենը հանրային ծառայող, որը առանց սահմանադրական հանրաքվեի, առանց ժողովրդի թուլտվության բանակցի ՀՀ սուվերեն տարածքը այլ պետությանը հանձնելու մասին։ Մեր Սահմանադրությունն ասում է՝ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կարող է լինել միայն հանարքվեի միջոցով։

Անկլավ, չեզոք գոտի, միջանցք, այդպիսի հասկացություններ մեր Սահամանադրությունը և օրենքները  չեն նախատեսում։  Հետևաբար ոչ մի պաշտոնյա իրավունք չունի հնարի այդպիսի տերմիններ ու այդ տերմիններով մեր հայրենիքը հանձնի թշնամուն։ Կամ քաղաքացի, որ դրան դեմ է։ Նիկոլ Փաշինյանը ԵԽ-ում իր ելույթում խոստովանել է, որ ինքը դաշտերի քարտեզները Արցախի ՊԲ-ից վերցրել է և հանձնել է թշնամուն և դա համարում է բարի կամքի դրսևորում»,- ասաց Ղազարյանը։

Վերջինիս խոսքով՝ դա պետական դավաճանության դրսևորում է։

«ՀՀ քրեական օրենսգրքում դրա համար նախատեսված հոդվածը շատ հստակ է ձևակերպված՝ կոչվում է պետական դավաճանություն, որի մեկնաբանությունը թշնամուն գաղտնի տեղեկություններ փոխանցելն է։ Իսկ ականատապ դաշտերի քարտեզները ռազմական բնույթի հույժ գաղտնի տեղեկություններ են։

Եթե այս երկրում չկա որևէ ոստիկան, որևէ քննիչ, դատախազ, ԱԱԾ որևէ սպա, որ այդքան բանը չի հասկացել, ապա ես բոլորին ուզում եմ ասել, որ ՀՀ-ում կա առնվազն մի քաղաքացի, որ դա հասկացել է»,- ասաց Էդգար Ղազարյանը։