Եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» բացի և մյուս խոստումները կատարի, կզարգացնենք հարաբերությունները. Էրդողան

Մանրամասներ
էրդողան նիկոլ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ կատարի տված մյուս խոստումները։