Համաձայն չեմ Ձեզ հետ, որ Փաշինյանին ինչ-որ մեկն իշխանության է բերել Ղարաբաղը հանձնելու համար․ Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին

Մանրամասներ
նիկոլ

Համաձայն չեմ Ձեզ հետ, որ վարչապետ Փաշինյանին ինչ-որ մեկն իշխանության է բերել Ղարաբաղը հանձնելու համար։ Վերջիվերջո սա հայ ժողովրդի որոշումն էր։ Այո՛, կարելի է տարբեր կերպ վերաբերվել ընտրությունների գործընթացին, սակայն սա փաստ է։

Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ արձագանքելով «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի այն դիտարկմանը, որ բոլոր «նորմալ» հայերն էլ հասկանում են, որ Փաշինյանը ժամանակին իշխանության է բերվել Ղարաբաղը հանձնելու համար, ինչպես նաև հասկանում են, որ առանց Ռուսաստանի հայ ժողովուրդը գոյություն չէր ունենա։

«Արդար չէ ասելը, որ նա ուզում էր հանձնել Ղարաբաղը և նպատակադրված հանձնել է», - հավելել է նա՝ հայտնելով, որ անձամբ է շփվել Փաշինյանի հետ և վերջինս անկեղծ ձգտում էր իրավիճակը կայուն պահել։