ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բլինքենն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դեէսկալացնել իրավիճակը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը՝ Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջեւ հանդիպում անցկացնել։ Բլինքենը ընդգծել է սրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը»,– ասել է Միլլերը։
0Comments