Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ վնասվածք է ստացել նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ուժայինները վնասվածքներ են հասցրել նաև Գեղամ Մանուկյանին:
Նախնական տվյալներով՝ կոտրվել է քիթը, վնասվածք կա նաև աչքի շրջանում:
Այս պահին նա օգնություն է ստանում հիվանդանոցում», - գրել է նա:
0Comments