Ռուսաստանի Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքին։ Հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտն իր տելեգրամյան ալիքում։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ գիշերը Կուրսկում անօդաչու թռչող սարքը բախվել է Կարլ Մարքսի փողոցում բնակելի շենքին, որոշ հարկերում ապակիներ են կոտրվել։ Նաև Կուրսկի Պետական ագրարային համալսարանի ինժեներական ֆակուլտետի շենքում պայթյունի ալիքից մի քանի ապակի է վնասվել»,- գրել է մարզի ղեկավարը։
Ստարովոյտը մանրամասնել է, որ տուժածներ չկան, հրդեհ չկա։ Պայթյունի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
0Comments